«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ։ Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկեր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ․ Սարգսյանի առաջարկությամբ Արարատի մարզպետ կարող է նշանակել Ռազմիկ Թևոնյանին։ Սակայն երեկ վարչապետը մտափոխվել է, և որոշել է իր կուսակցության վարչության անդամ, Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարին վստահել Արարատի մարզը։
Ավելի մանրամասն՟ թերթի այսօրվա համարում: