Արտաշատի քաղաքապետը աշխատավարձ չի տալիս. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով` Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 եւ թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել։ Նշենք, որ Արտաշատի ավագանու անդամները բոյկոտում են ավագանու նիստերը` պահանջելով քաղաքապետի հրաժարականը, սակայն վերջինս չի էլ պատրաստվում տեղի տալ ավագանու անդամների պահանջին, այլ շարունակում է հանգիստ վայելել իր պաշտոնը` քաղաքը պահելով բարձիթողի վիճակում։ Նշենք, որ «ՉԻ» հրապարակումներում մենք բազմիցս անդրադարձել ենք Բենիամինյանի աշխատաոճին, արձանագրել ենք Արտաշատի բնակիչների դժգոհությունը այն մասին, որ քաղաքը կորած է աղբի մեջ, իսկ հրապարակում գտնվող լճակը գարշահոտություն է «բուրում», սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի, Արտաշատի քաղաքապետը ոչ լսում է, ոչ էլ տեսնում։

Ավելի մանրամասն՟ թերթի այսօրվա համարում:




Լրահոս