
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այս օրերին ճամպրուկային տրամդրությամբ է: ՍԱՊԾ աշխատակիցների պատմելով՝ բացի անտրամադիր լինելուց՝ նա վերջին օրերին աշխատանքից հաճախակի բացակայում է:
Հիշեցնենք` Իշխան Կարապետյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բարեկամն է: Ենթադրվում է՝ ՍԱՊԾ պետն այլեւս տեղ չի զբաղեցնի նոր կառավարությունում, հատկապես ՎՊ վերջին բացահայտումներից հետո, երբ Կարապետյանի ղեկավարած կառույցում աղաղակող չարաշահումներ էին հայտնաբերվել: