Ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի` ՀԷԿ-երի Նառայի դեմ: «Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Նաիրա Նահապետյանի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի Հանրապետական տիկնոջը իրենից ներողություն խնդրել վիրավորելու եւ արժանապատվությունն արատավորելու համար:

Բանն այն է, որ դեռ նախորդ տարի «Իրավունքի կողմե» իրավապաշտպան հ/կ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017 թվականի հուլիսի 3-ին ժամը 18:30-ի սահմաններում Երեւան քաղաքի ավագանու անդամ՝ ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը, ապօրինաբար մուտք գործելով իրենց կազմակերպություն, ներկայացել էր, որ ինքը Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթեր, եւ Ն․Նահապետյանը վերջինիս սպառնացել է. «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք եւ հեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»:

Ի դեպ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության շահառուն ճանաչվել էր տուժող: Այս դեպքի մասով կազմակերպությունը դիմել է նաեւ դատարան, արդեն` վիրավորական արտահայտությունների համար:




Լրահոս