Հայաստանում ցույցերի պակաս չի զգացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում եւ հանրապետության տարբեր մարզերում երեկ նույնպես ցույցերի պակաս չզգացվեց, ընդ որում` նրանք բողոքի ակցիաները զուգորդում էին փողոց փակելով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Վարդենիսում՝ կապված Սոթքի ոսկու հանքի հետ: Բողոքում էին Արարատի ցեմենտի գործարանի, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Երեկ բողոքի ակցիա իրականացրին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով, նաեւ նրա կողմնակիցները` ի պաշտպանություն քաղաքապետի:

«Սասնա ծռեր»-ի աջակիցներն էլ փակել էին փողոցը` մինչեւ ուշ գիշեր շարունակելով շրջափակած պահել Շենգավիթի դատարանի շենքը: Երեկ բողոքի ակցիա էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ դատախազի հրաժարականի պահանջով: Փողոց փակելու դրսեւորումները դադարեցին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին վերջ տալ նման ակցիաներին: Բայց «Սասնա ծռերի» աջակիցները երեկ շարունակեցին դատարանի շրջափակումը:




Լրահոս