
ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց Գագիկ Հայրապետյանին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Նշենք, որ Գագիկ Հայրապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի հոկտեմբերից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայրապետյանի` աշխատանքից ազատման հիմնական պատճառը աշխատակիցների կողմից հնչած դժգոհություններն են եւ թույլ տված որոշակի չարաշահումները:
Տեղեկացնենք, որ «Hayastan24.com»-ը վերջերս գրել էր` ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանն իր որդու հարսանիքի համար նախարարության բյուջեից բավական մեծ գումար է հատկացրել: Փոխարենը նախարարության աշխատակիցները արդեն մեկ տարի է, ինչ ծառայողական համազգեստ չեն ստացել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Գ. Հայրապետյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր: