Հայաստանում տիրող սպասողական վիճակը՝ պայմանավորված ներքաղաքական վերջին փոփոխություններով, անդրադարձել է նաեւ Ազգային ժողովում քննարկվող նախագծերի վրա: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող երկու նախագծերի քննարկումը երկուսից երեք ամսով հետաձգվել է: Ընդ որում` որպես պաշտոնական պարզաբանում` ներկայացվել է. «Նկատի ունենալով վարչապետի փոփոխությունն ու դրանից բխող կառավարության նոր ծրագրի ներկայացման գործընթացը` ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը որոշում է հետաձգել նախագծերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքների փաթեթի եւ «Դեղերի մասին» օրենքի նախագծի մասին է: Այս վերջին նախագիծը ներկայացված է եղել պատգամավորների կողմից եւ պետք է քննարկվեր երկրորդ ընթերցմամբ: Իսկ ահա մյուս օրենքի հեղինակը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանն էր: