Ռուսաստանը դադարել է մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-մարտին Հայաստանը Ռուսատանի Դաշնությունից մարդասիրական օգնություն չի ստացել: Նշված ժամանակահատվածում ՀՀ մարդասիրական օգնություն ներմուծվել է Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Չինաստանից եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ Հայաստան մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-մարտին ներմուծվել է 674.2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 29 մլն 992 հազար դոլար:

Նշենք, որ հիմնականում ներմուծվել է մանագործական իրեր, կոշկեղեն, գլխարկներ, կենդանիներ, կաշվի հումք, թանկարժեք եւ կիսաթանկարժեք իրեր, մեքենաներ, արվեստի ստեղծագործություններ եւ այլն:




Լրահոս