Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշում կայացնի ՀՀ վճռաբեկ նախագահի հարցում` ԱԺ հաստատմանը ներկայացնելով իր թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲԴԽ-ում հակված են այս պաշտոնում տեսնել դատավոր Գոռ Հակոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Գոռ Հակոբյանին, որը նշեց. «Ճիշտ կլինի որոշում կայացնողներին հարցնեք, ոչինչ չգիտեմ, անձամբ ես ո՛չ հետաքրքրվում եմ, ո՛չ էլ: Ցանկություն ունենալու կամ չունենալու մասին չէ խոսքը, այլ պարզապես ինձանից կախված գործընթաց չէ, եւ անդամները պետք է որոշումը կայացնեն»:
Մեր այն հարցին, թե օրինակ ԲԴԽ-ն իր որ արժանիքի համար պետք է ձայն տա, դատավորը նշեց. «Ճիշտ ասած` մինչեւ հիմա իմ որեւէ արժանիքի մասին անգամ իմ ընտանիքի անդամների հետ չեմ խոսել, այն դիրքորոշմանն եմ եղել, որ իմ դիմացինները պետք է ինձ գնահատկան տան, ոչ թե ես ինքս, այսքանով ավարտենք»: