Քաղաքապետ դառնա Բդո՞ն, Մդո՞ն, թե՞ Սաշիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ավագանու նիստում երեկ վերջապես տեղի ունեցավ «Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի կամ անվստահություն» տրագիկոմեդիայի բեմադրությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության տասը անդամներ, նաեւ երկուսը ԲՀԿ, մեկը «Հայկական վերածնունդ» խմբակցություններից Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էին ներկայացրել: Նրանք որպես համայնքապետի թեկնածու առաջադրել էին «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Բայց զավեշտն այն էր, որ քաղաքապետացու Հովհաննիսյանը ելույթի սկզբից նշեց, թե հակված է, որ համայնքի ղեկավարի պաշտոնում շարունակի մնալ Սամվել Բալասանյանը. «Ինքսկողմ եմ, որ Սամվել Բալասանյանը շարունակի ղեկավարել Գյումրին, կարողանա իր թիմի հետ միասին իրականացնել բոլոր ծրագրերն ուխոստումները»:

Բնականաբար, այս ամենը լցրեց ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների համբերության բաժակը, եւ ինչպես հայտարարեց ավագանու անդամներից Լևոն Բարսեղյանը. «Ժողովո՛ւրդ, մեր քաղաքը ուրիշպրոբլեմչունե՞ր, իսկապես պարա՞պ էիք մնացել, 50 տոկոսանոց աղքատության, 3000 անօթևան ընտանիքների, արտագաղթի այս տեմպիմեջ գտնվողմեր քաղաքի, 40-50 հազար դրամանոց աշխատավարձ ստացող աշխատողների դարդերը թողած՝ որոշե՞լ եք բեմադրել էս կրկեսը: Շատ տարօրինակ է, որ քաղաքապետի թեկնածուն որոշում է որևէ մեկի հարցերին չպատասխանել, էդ կամավո՞ր եք ուզեցել դառնալ թեկնածու, թե ձեզ ստիպել են։ Եթե կամավոր եք ուզել դառնալ, մի վագոն հարց կա ձեզ, եթե ստիպել են, ասեք` ստիպել են։ Դուք շա՞տ եք ուզում, որ Բալասանյանը մնա այս պաշտոնում, հազար ներողություն` բժշկի անհետաձգելի հետազոտման կարիք ունեք»:

Ընդդիմադիրները Տիգրան Հովհաննիսյանին անհետաձգելի հետազոտության չտարան, փոխարենը «Գալա» եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամները գործընթացը կրկես որակեցին եւ բոյկոտեցիննիստը` հայտարարելով, որչեն մասնակցի քվեարկությանը: Նոր հաշվիչ հանձնաժողով ձեւավորվեց: Նիստն ընդմիջվեց կես ժամով քվեարկության գործընթացը կազմակերպելու համար, նիստերի դահլիճ բերվեցին քվեախցիկներն ու քվեատուփը, պատրաստվեց քվեաթերթիկի նմուշը: Քվեարկելու համար 30 րոպե տրվեց: Ավագանու 33 անդամից քվեարկությանը մասնակցեցին 18-ը, եւ Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկով հանդես եկած ավագանիները դեմ քվեարկեցին իրենցիսկ առաջադրած թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին:

Այդքանից հետո բացահայտվեց նաեւ կրկեսային ներկայացման ռեժիսորը. Սամվել Բալասանյանը պարզաբանեց, որ այս տարբերակով վստահության քվե էր ուզում ստանալ. «Ես կառչած չեմ քաղաքապետի պաշտոնից, սակայն որպես քաղաքապետ՝ պետք է ունենամ հանրային վստահություն։ Երբեք ընտրակաշառք չեմ բաժանել, քաղաքապետարանում կոռուպցիա չկա, ծառայողական մեքենա չեմ պահում, իր աշխատավարձը տալիս է անօթևաններին բնակարան գնելու, վերացրել եմ կրիմինալը Գյումրիից։ Նախաձեռնությունը սկսելու պատճառը եղավ «սպիտակ պսակը գլխին՝ հրեշտակի թևերով» մեկի «Ասպարեզ» ակումբում տված ասուլիսը, նա հայտարարել էր, թե ավագանու մյուսուժերիհետ համախմբվելով` պահանջելու է իմ հրաժարականը»: Նկատենք, որ այսպես Բալասանյանն ակնարկում էր իր երբեմնի թիմակցին, իրամենամտերիմ անձնավորություններից ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին. նա էր եղել «Ասպարեզ» ակումբում ասուլիս հրավիրած եւ Բալասանյանի դեմ անվստահության գործընթաց ծավալելու մասին հայտարարած անձնավորությունը, եւ նրա մասին է Բալասանյանը միշտ արտահայտվում` ասելով «հրեշտակ»:

ԳԱԼԱ խմբակցությունից Արմենուհի Վարդանյանը տեղի ունեցածն այսպես որակեց. «Սա ոչ թե վստահության թեստ է, այլ մտավախություն, որ հնարավոր է առաջիկա զարգացումները կամ հեղափոխության ուրվականը քշի բոլոր նրանց, որոնցոտքերի տակ երերում են։ Եվ «Բալասանյան դաշինք»-ի անդամները որոշել են մեկ տարով ապահովագրել Սամվել Բալասանյանին, քանի որՏԻՄօրենքի համաձայն՝ եթե անվստահություն հարց է քննարկվում, մեկ տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին։ Ահա այս մանր, մանրախնդիր հաշվարկներն են դրված այս նախաձեռնության հիմքում»:

«Ու՞մ են ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում` Բդոյի՞ն, Մդոյին, թե՞ Սաշիկին»,- հուզված հարցրեց քաղաքապետ Բալասանյանը:
Այսքանից հետո Սամվել Բալասանյանը վերընտրվեց Գյումրու քաղաքապետ: Այս ողջ ներկայացման իմաստը, թերեւս, դժվար չէ կռահել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` «Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի պաշտոնավարությունը սկսելուցոչշուտ, քան մեկ տարի հետո և ոչ ավելի, քան տարին մեկ անգամ»: Ասել է, թե ՀՀ-ումտեղի ունեցած թավշյա հեղափոխությունից վախեցած Բալասանյանն իր պաշտոնն ամրագրել է մեկ տարով, մինչեւ պարզ դառնա, թե ինչ է լինելու:

Բայց դե ընդդիմությունը խոստանում է քայլեր ձեռնարկել ու ժողովրդի իշխանությունը ժողովրդին վերադարձնել: Նկատենք նաեւ,որ երեկ ԲՀԿ-ն նիստ է անցկացրել ուորոշում է կայացրել «Բալասանյան դաշինք» խմբակցությանը միացած երկու անդամներին` Գրիգոր Մաթևոսյանին ու Արտյոմ Ղարաղազարյանին հեռացնել խմբակցությունից:

Ինչ վերաբերում է «Բալասանյան դաշինք» խմբակցությանը միացած ՕԵԿ-ական դարձած ՀՎԿ-ականին` Հենրիկ Պողոսյանին, ապա նրա նկատմամբ կուսակցությունը դեռ որեւէ վերաբերմունք չի հայտնել:

Իսկ Գյումրիի ավագանու «Գալա» խմբակցության անդամները կշարունակեն բոյկոտել: Նրանք, ի նշան բողոքի, չեն մասնակցի առաջիկայում կայանալիք ավագանու նիստերին:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս