
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան եւ ներկա գտնվել Թանգարանների միջազգային օրվան նվիրված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման, մշակութային եւ գիտա-կրթական տեսանկյուններից։ Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։