Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն. Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» աջակիցների ակցիաների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Սասնա ծռերի» աջակիցների բողոքի ակցիաներին: Նա նշեց, որ բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները:

«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը:  Եթե մեր մտքով ինչ որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին»,- նշեց նորանշանակ նախարարը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ  «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում Երեւանում՝ պահանջելով ազատ արձակել նրանց:




Լրահոս