ArmLur.am-ի տեղեկություններով, օրերս անսպասելի օպերացիա է իրականացրել ՀՀ ոստիկանությունը։ Այն պահին, երբ հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, դուրս է եկել Երևանի ոստիանության շենքից, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները` դիմակավորված պաշարել են նրա ավտոմեքենան։ Փորձեցինք պարզել` որն էր օպերացիայի նպատակը։ ՀՀ ոստիկանությունից պարզաբանեցին, թե ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ մշտապես իրականացնում է: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին:
ArmLur.am-ը զանգահարեց նաև Արամ Վարդանյանին՝ պարզելու եղելությունը, սակայն նա ևս չմանրամասնեց կատարվածը։ «Լուրջ բան չկա. իջնում էի Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի մոտից, շրջապատեցին։ Ես հիմա երկրում չեմ, երբ գամ ու անհրաժեշտություն լինի, կանդրադառնանք»։