«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաշտվել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ.
«Ամեն ինչ նորմալ է: Կոնտեն եկավ իմ ձեռքը սեղմելու: Ես էլ նույնը արեցի: Մեզ հոգնեցրել էր այս իրավիճակը:Մանչեսթերում կայացած խաղից հետո ես նրան կանչեցի իմ գրասենյակ և մենք խոսեցինք: Մենք այլևս խնդիրներ չունենք»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը: Վաղը` մայիսի 19-ին, լոնդոնյան ակումբը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կպայքարի Անգլիայի Գավաթի համար: