Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է։ Հեղափոխության օրերին Սաղաթելյանը գտնվել է Երեւանում, ակտիվ մասնակցել ցույցերին։ «Ճնշումը բարձրանում էր՝ հասնում 200-ի, ասում էր՝ էս ամեն ինչը պրծնի, գնամ ստուգվեմ»,- հայտնեց Սաղաթելյանի ընկերներից մեկը։ Տեղեկություն կա, որ կաթվածահար լինելուց առաջ Մուշեղ Սաղաթելյանը զրույց է ունեցել իր տուն այցելած ինչ-որ անձանց հետ։ Նրանց հեռանալուց հետո Սաղաթելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն այս տեղեկությունը նրա հարազատները չեն հաստատում»։

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս