ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության պետ Ռոբերտ Նադիրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով: Նադիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Նկատենք, որ դեպարտամենտի աշատակիցների նկատմամբ քրեական հետապնդումները սկսվեցին, երբ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը ազատվեց պաշտոնից, եւ հիմա տարբեր բացահայտումներ են լինում: