Հայաստանում ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակում մեր հանրապետությունում գրանցվել է ամուսնության 3580 դեպք, մինչդեռ 2016 թ նույն ժամանակահատվածում դրանց թիվը կազմել է 3826: Ասել է, թե 2016թ. համեմատ ամուսնությունների դեպքերը 246-ով պակասել են:
Բայց նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, հակառակը, դրանք ավելացել են 36-ով: Փոխարենը ամուսնալուծությունների թիվն է զգալի ավելացել: Օրինակ, այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնալուծության 1021 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49-ով ավել է, իսկ 2016 թվականի համեմատ` 170-ով: