
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ArmLur.am-ի ներկայացուցիչը, ով ներկա է հանդիպմանը: Հանդիպման ընթացքում ԱԱԾ նորանշանակ ղեկավարի կողմից հավաստիացումներ են եղել, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն:
Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո:
Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում: