Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ Արցախի արտգործնախարարը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նորանոր հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շարունակական ու արդյունավետ փոխգործակցության, պարբերական քաղաքական խորհրդակցությունների և ոլորտային պատասխանատուների մակարդակով հաճախակի հանդիպումների անցկացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդարդարձ կատարվեց այդ ուղղությամբ տեղի ունեցած շփումներին:

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը այցելեցին Արցախի Պաշտպանության բանակի շտաբ, ուր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրեց հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձավ այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:




Լրահոս