Քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով նախագծերը կրկին մերժվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը շարունակում է քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով ներկայացված նախագծերը մերժելու ավանդույթը: Այս անգամ էլ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի երեկ կայացած նիստում երկու հարցի քննարկում հետաձգվեց երկուսից երեք ամսով, եւ միայն մեկ հարց մտավ մայիսի 22-ին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ:

Մինչ այդ, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում, երկու նախագիծ հետաձգվել էր առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձաժողովի քննարկումից: Եվ որպես պատճառաբանություն` կրկին բերվում է քաղաքական իրավիճակի փոփոխությունն ու կառավարության ապագա ծրագրին սպասելու հանգամանքը: Մասնավորապես, երեկ հետաձգվեց «ՀՀ կառավարության եւ ՄԱԿ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, ինչպես նաեւ օրենսդրական փաթեթ, որը ներառում էր փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում:




Լրահոս