Իշխան Բարսեղյանի շուրջ դատական պրոցեսները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշաք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի շուրջ դատական պրոցեսները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` մայիսի 17-ին Բարսեղյանի դեմ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Ռաֆիկ Գևորգյանը՝ պահանջելով գումար:

Ի դեպ` ուշագրավն այն է, որ այս գործով դատարանում բացի կալանքի տակ գտնվող դատավորից, որպես պատասխանող, հանդես է գալիս ՀՀ կառավարությունը: Հավելենք, որ 2016 թվականին Ռաֆիկ Գեւորգյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Իշխան Բարսեղյանից պահանջել էր 1 միլիոն 220 հազար դրամ, իսկ գործը նախագահող դատավոր Սերոբ Մանուկյանն էլ բավարարել էր հայցը:




Լրահոս