Դուք գիտե՞ք. որ անհրաժեշտ է 1 ժամ 40 րոպե քայլել, որպեսզի այրեք այն կալորիաները, որոնք առկա են մեկ կաթնային շոկոլադի մեջ: Իսկ, եթե խնդիրներն ավելի շատ են, ապա դժվար կարող է տրվել նիհարելու գործընթացը: Այս մեթոդներն այնքան էլ դժվար չեն և հաստատված են նաև գիտականորեն:
Անջատեք երաժշտությունն ու լույսն ավելի վառ արեք
Հաշվի առեք, որ ռեստորաններում դիտմամբ բարձր երաժշտություն է լինում, իսկ լույսն էլ այնքան վառ չէր: Երաժշտությունն օգնում է ախորժակի մեծացմանը: Այդ պատճառով ավելի լավ կլինի, որ երաժշտությունն անջատեք, լույսն էլ ավելի վառ պահեք:
Ամեն օր դարչին օգտագործեք
Դարչինը ոչ միայն ուտելիքն ավելի համեղ է դարձնում, այլ նաև ամենօրյա օգտագործման ժամանակ քչացնում է ախորժակը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ ամեն օր դարչին օգտագործելը կնպստի, որ ավելի քիչ ուտեք և այդպես էլ կալորիաներ կորցնեք:
Ճիշտ սպասք ընտրեք
Գիտնականները վկայում են՝ եթե սպասքի գույնը համահունչ է ուտեստին, ապա մենք 30 տոկոսով ավելի շատ ենք ուտում, քան, եթե դրանք շատ տարբերվեին: Ավելի լավ է ընտրեիք կապույտ սպասք:
Զբաղվեք աէրոբիկայով
Հետազոտությունները վկայում են, որ վազքով, քայլով և վազքով զբաղվելն ամենալավն են պայքարում ավելորդ քաշի դեմ: Բոլոր վարժություններն ունեն իրենց յուրահատկությունները:
Համատեղ սնվելու համար ճիշտ միջավայր ընտրեք
Պարզվում է, որ միջավայրը ևս ազդում է շատ կամ քիչ ուտելու վրա: Հետազոտությունները վկայում են, որ ընկերների միջավայրում ավելի շատ եք ուտում: Բացի այդ, եթե ձեր կողքինն արագ է ուտում, դա էլ կարող է պատճառ դառնալ ձեր արագ ուտելուն:
Լավ քնեք
Կարևոր է, թե որքան մութ է այն սենյակը, որտեղ քնում եք: Հետազոտությունները վկայում են, որ մութ սենյակում քնող մարդիկ ավելի քիչ են հակված գիրացման: Լավ կազմվածքի համար միջինը 7-8 ժամ է հարկավոր:
Ընթրիքը սկսեք ապուրից
Ընդ որում,ապուրի բաղադրությունն այնքան էլ կարևոր չէ: Ավելի կարևոր է դա ուտել ամենասկզբում: