Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցերն Արգենտինա և Կուբա՝ նոր ձևավորված կառավարության միջոցառումների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ նշելով, որ «Մեծ քսանյակի» (G20) ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանը կմասնակցի նախարարի տեղակալի մակարդակով:

«Նոր ձևավորված կառավարության մի շարք միջոցառումներով պայմանավորված՝ արտաքին գործերի նախարարի՝ այս օրերին նախատեսված այցերն Արգենտինա և Կուբա չեն կայանա: Բուենոս Այրեսում կայանալիք «քսանյակի» նիստին Ռուսաստանը կներկայացվի փոխնախարարի մակարդակով»,-տեղեկացրել են նախարարությունից: «Մեծ քսանյակ»-ի ԱԳՆ-ների գագաթնաժողովը կկայանա մայիսի 21-ին Բուենոս Այրեսում:




Լրահոս