Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախարարների երդման արարողությունը:
Մասնավորապես Կառավարության կառուցվածքի մասին օրենքում գրված է. «Լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները տալիս են հետևյալ երդումը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը:»:
Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում:
Հավելենք, որ երդման արարողությունը նախատեսված էր ժամը 14:00-ին, սակայն այն հետաձգվել է և տեղի կունենա ժամը 18:00-ին: