Նոր նշանակումներ ոստիկանությունում. Վալերի Օսիպյանի հրամանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանն էլ նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:




Լրահոս