«Սուրմալու» առևտրի կենտրոնում առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք առևտրի կենտրոնի ղեկավարությունից պահանջում են նվազեցնել տաղավարների վարձավճարների չափը: Առևտրականները նշում են, որ չեն կարողանում տեղի վարձ տալ, քանի որ առևտուր քիչ կա:
Նշենք նաև, որ մի խումբ առևտրականներ էլ առևտրի կենտրոնի տնօրինության հետ փորձում են բանակցել և հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է վարձավճարների իջեցում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչները վերջին օրերին սկսել են «առանձնահատուկ խստությամբ» ստուգել եւ տուգանել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի առեւտրականներին: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՊԵԿ, որտեղից փոխանցել էին, որ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են միայն ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ: Ինչի արդյունքում 51 հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ: