Ինչպես տեղեկացնում է «Don Balon»-ը, «Ռեալը» ուղիներ է փնտրում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը ամռանը գնելու համար:
Փարիզյան ակումբը իր ֆուտբոլիստին գնահատում է 400 մլն եվրո, իսկ իսպանացիները հույս ունեն իջեցնել այդ գինը առնվազն 2 անգամ: Գումար խնայելու համար «Ռեալն» անգամ պատրաստ է ՊՍԺ-ին զիջել իր երկու ֆուտբոլիստներին՝ Գարեթ Բեյլին և Տոնի Կրոսին: