ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ: