Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև սև կատու է անցել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթ գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ից կտրուկ վատթարացել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ըստ Ռուսաստանի իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀԿ-ն մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն Կարապետյանը հրաժարվել է ռիսկի դիմել և մտնել պայքարի մեջ`  համարելով, որ համաժողովրդական շարժման հետ հակադրությունը կարող է բերել ավելի մեծ լարվածության, իսկ պարտությունը ավելի ծանր հետևանքների: Իսկ քանի որ Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ուղղություն տվողը Սամվել Կարապետյանն էր, ռուսները նրան այդ տապալման համար հեռացրել են իրեն վերապահված դերակատարման իրականացումից, այն վերապահելով «Ավալոն» ընկերությունների խմբի սեփականատեր Կամո Ավագումյանին:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս