Դոն Պիպոն` ընդդեմ Մանվել Գրիգորյանի կլանի. Էջմիածնում խոշոր շրջադարձ է սպասվում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի՝ Էջմիածին քաղաքի աղբյուրների՝ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, պատրաստվում է մինչև մայիսի վերջ Էջմիածնում կազմակերպել Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Հավաքին կարող է մասնակցել մինչև 2 հազար տարագիր էջմիածինցի: Նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել Մանվել Գրիգորյանի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները: Մանվել Գրիգորյանը ևս ձեռքերը ծալած չի սպասում, շինարարական բրիգադները այս օրերին եռակցում և ամրացնում են դրանք՝ պատրաստվելով հնարավոր դիմակայությանը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս