Աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. ճաղավանդակների հետևում կհայտնվեն նաև խոշոր համայնքների ղեկավարներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանում պետական կառավարման համակարգում սպասվում են բավական լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետեւեն նաեւ աղմկահարույց ձերբակալություններ: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն փաստերի բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվելու ոչ միայն պետական, այլեւ տեղական ինքնակառավարման մարմիններում, եւ բացահայտումներից հետո հնարավոր է` ճաղավանդակների հետեւում հայտնվեն նաեւ խոշոր համայնքների ղեկավարներ:

Մեր աղբյուրը նաեւ տեղեկացրեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իշխանությունները վենդետա են իրականացնում, տարբերակված մոտեցում կլինի. եթե յուրացված գումարի չափն ահռելի չլինի, ապա ամեն ինչ կավարտվի` բյուջե այդ միջոցները վերադարձնելով, իսկ եթե գերազանցի մի քանի տասնյակ միլիոն դրամը, ապա ձերբակալություններն ու դատավարություններն անխուսափելի կլինեն: Հիշեցնենք, որ օրերս նաեւ ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն էր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել, թե կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս