Երևանյան սրճարանում հայտնաբերվեց սպանության և թմրանյութերի իրացման մեջ մեղադրվող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին, ժամը 20.00-ին, Բյուզանդի փողոցում գտնվող սրճարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Սահակ Ք.-ն, որը մայիսի 7-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանությունը) 2-րդ մասի 10-րդ կետի, 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի, 118 հոդվածի (ծեծը) և 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն` առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:




Լրահոս