Մայիսի 25-ից 26-ը նախատեսված է ՀՀ նախագահի այցը Վրաստան: Այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի անկախության հռչակման 100-ամյակի միջոցառումներին: Իսկ մայիսի 30-31-ը կայանալու է վարչապետի պաշտոնական այցելությունը Վրաստան: