Beeline-ըհայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։
Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնելվիդեո տարբերակով՝ ընկերության կայքի միջոցով։ Ավելի դյուրին է դարձել նաև նոր աշխատակիցների թիմում ներգրավման գործընթացը: Որպեսզի ընկերության կողմից ընտրված լավագույն թեկնածուները հեշտությամբ ինտեգրվեն և ցանկանան իրենց կարիերան շարունակել Beeline-ում, ընկերությունում ներդրվել է նոր աշխատակիցների ուղղորդման եռամսյա ծրագիր:
«Մերռազմավարության կարևորագույն ուղղություններից է հանդես գալ որպես պատասխանատու գործատու,ևմենք շարունակաբար բարելավում ենք մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները։ Նախ՝ վիդեոհարցազրույցիօգնությամբ դիմորդը կարող է ավելիլավ ներկայացնել իրեն,իսկ արդեն աշխատանքի ընդունված նորեկինկցվում է ընկերության փորձառու աշխատակից՝ ում մենք կոչում ենք buddy։ Նա նոր աշխատակցին ընթացքումծանոթացնում է ընկերության ընթացակարգերի, մշակույթի և իհարկե գործընկերների հետ։ Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները հենց առաջին օրվանից իրենց ազատ և պահանջվածզգան և բացահայտեն իրենց բոլոր հնարավորությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Վիդեոհարցազրույցը անցնելու համար անհրաժեշտ է ընտրել ձեզ հետաքրքրող հաստիքըwww.beeline.amկայքում, անցնել աշխատանքի նկարագրության մեջ տեղադրված հղումով և տեսագրել առաջարկված հարցերի պատասխանները։ Վիդեոն անհրաժեշտության դեպքում կարելի է ձայնագրել մի քանի անգամ։ Այս լուծումը թույլ է տալիս թեկնածուներին առավել լայն ներկայացնել իրենց գիտելիքները, փորձը և առավելությունները։
Նշենք, որ գրավոր ինքնակենսագրություն ուղարկած դիմորդներըկարող են վիդեոհարցազրույցի հրավեր ստանալ նաև ընկերության կողմից և ցանկության դեպքում օգտվել այդ տարբերակից ևս։