ԱՄՆ, Ֆրանսիա. հաջորդ շաբաթ սպասվում են նաև բարձրաստիճան այցելություններ դեպի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ սպասվում են նաև բարձրաստիճան այցելություններ դեպի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԱՄՆ-ից սպասում ենք պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, մայիսի 27-28-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների կապակցությամբ սփյուռքից սպասվում են հազարավոր հյուրերի:

Տարվա ընթացքում ծրագրվում են նաև ՀՀ ԱԳ նախարարի մի շարք այցելություններ ու հանդիպումներ տարբեր երկրներ: «Դրանք կլինեն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնենք»,- հավելեց ԱԳՆ խոսնակը:

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը: Ծրագրված են տոնական միջոցառումներ, գլխավոր արարողությունը տեղի կունենա Սարդարապատի հուշահամալիրում:




Լրահոս