Լուսանկարը` համացանցից
Համաժողովրդական շարժումը ոգեւորել է նաեւ «Բարսելոն-Մադրիդ» խաղի երկրապագուներին: «Նիկոլ վարչապետ» կարգախոսը «հասել» է ֆուտբոլի առաջնության հրապարակ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղծառայողներն ի՞նչ կարգով են վարձատրվում:
Կարինե Մանուկյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցման ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար uահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, uակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը: Ամսական դրամական փոխանցումը կատարվում է ՀՀ ՔԾԽ կողմից քաղծառայողի նախկին բանկային հաշվին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը, այդ ժամանակահատվածում ռեզերվում գրանցվելու համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով գրանցվել քաղծառայութան կադրերի ռեզերվում` ստանալով նոր գրանցման թերթիկ:
ՀԱՐՑ. Ես աշխատել եմ որպես մանկավարժ: Հունվարից այլեւս չեմ աշխատում (կրճատվել եմ): Խնդրում եմ ասեք` ես իրավունք ունե՞մ սոցիալական փաթեթի գումարը կանխիկացնելու:
Անահիտ Ենոքյան
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության` 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետի համաձայն` սոցիալական փաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել միայն հետեւյալ դեպքերում`
1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել),
2) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ,
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա, որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցիալական փաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից եւ ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը:
Հետեւաբար, Դուք կարող եք սոցիալական փաթեթի գումարը կանխիկացնել, եթե ունեք կենսաթոշակ ստանալու իրավունք կամ ծնվել եք 1974 թվականի հունվարի 1-ից հետո եւ մինչեւ աշխատանքից ազատվելը վճարել եք սոցիալական վճար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ աշխատանքից ազատվելուց հետո գոնե մի փոքր առավելություն կա` օգտվելու որոշակի գումար ստանալու հնարավորությունից: