«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ իր կուսակիցներին հավաքել եւ ժողով է արել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանն իր մոտ է հրավիրել տարածքային կառույցների ղեկավարներին եւ նրանց հանձնարարել ակտիվորեն զբաղվել կուսակցության գաղափարների եւ ծրագրերի քարոզչությամբ: Նա հանձնարարել է հիմնական շեշտը դնել 2017թ. կուսակցության նախընտրական ծրագրի եւ դրա հիմքում ընկած 15 կետերի վրա:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: