
«Իրավունք» թերթը «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ «սուպեր կարատեիստ» Գոռ Վարդանյանը Երևանի քաղաքապետարանում և ավագանիում ենթարկվում է համատարած բոյկոտի, մեծամասնությունը նրան չեն էլ բարևում:
Մեր աղբյուրի վկայությամբ՝ այն բանից հետո, երբ նա ուրացավ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորանքը և վերջինիս հրաժարականի օրը շամպայնի բաժակը ձեռքին հայտնվեց տեսանյութում, նրան արհամարհանքով են վերաբերվում ինչպես ՀՀԿ խմբակցությունում, այնպես էլ ավագանու հակառակ ճամբարի անդամները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: