Պիրլոյի հրաժեշտի խաղում 14 գոլ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայացել է Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հրաժեշտի խաղը:

«Սպիտակ աստղեր» – «Կապույտ աստղեր» հանդիպման ժամանակ արձանագրվել է ոչ-ոքի` 7-7 հաշիվը: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆիլիպո Ինձագին: Պիրլոն մեկական խաղակես խաղացել է տարբեր թիմերի կազմերում:

«Սպիտակ աստղեր» – «Կապույտ աստղեր»` 7-7
Գոլերը. Պատո (13, 41), Վիերի (32), Ինձագի (75, 79, 84) – Շևչենկո (1), Կվալյարելա (6), Կասսանո (29), Կաֆու (35), Զեդորֆ (45), Բրոկկի (47), Լուկա Տոնի (71)

Կազմերը.

«Սպիտակ աստղեր» – Աբյատտի, Դիդա, Բոնուչչի, Կյելլինի, Կոստակուրտա, Ֆավալլի, Ձամբրոտտա, Յանկուլովսկի, Մալդինի, Օդդո, Նեստա, Շիմիչ, Զանետտի, Բարոնիո, Կամորանեզի, Գատտուզո, Լեոնարդո, Լեմպարդ, Պիրլո, Ռուի Կոշտա, Սիմոնե Պեպե, Վերրատտի, Վիդալ, Բաջո, Դի Նատալե, Յակվինտա, Ֆ. Ինձագի, Մատրի, Պատո, Վիերի, Դել Պիերո

«Կապույտ աստղեր» – Բուֆֆոն, Ստորարի, Ադանի, Բարձալի, Կաֆու, Բոներա, Դիանի, Ֆերրարա, Կալաձե, Մատերացցի, Սերժինյո, Պիրլո, Ալբերտինի, Ամբրոզինի, Բրոկկի, Դիամանտի, Դե Ռոսսի, Մարկիզիո, Պերոտտա, Զեդորֆ, Բորրիելլո, Ռոնալդինյո, Տևես, Տոնի, Վենտոլա, Կասսանո, Շևչենկո, Կվալյարելա:




Լրահոս