Կապանում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 49-ամյա տղամարդու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին, ժամը 20.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Դավիթ Գալստյանի դիակը՝ դեմքի և գլխի շրջանում վնասվածքներով, և 1954 թ. ծնված Կոնստանտին Ս.-ին՝ ոչ սթափ վիճակում: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ի սահմաններում, Կոնստանտին Ս.-ն նշված բնակարանում, ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, դեռևս չպարզված բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Դ. Գալստյանի դեմքին և գլխին, որը ստացած վնասվածքներից մահացել է:

Կոնստանտին Ս.-ն տեղափոխվել է «Կապան Բ/Կ» ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռած վերք» ու գտնվում է հսկողության տակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատանյութաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս