Ինչը սթափեցրեց Մարդու իրավունքների պաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում 2017 թ. տարեկան հաղորդումը ներկայացնելիս ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է նաեւ ԱԺ եւ Երևանի ավագանու ընտրություններին, շեշտել ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին: «Արձանագրվել են մտահոգիչ տեղեկություններ ու դեպքեր ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ:

Արձանագրել ենք հանրային ծառայողների, այդ թվում նաև դպրոցների աշխատակիցներին ճնշելու դեպքեր, որոշ դեպքերում էլ ընտրողներին վախեցրել են կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով»,-հայտարարել է պաշտպանը: Հատկանշական է փաստը` ՄԻՊ-ն այս մասին խոսում է միայն թավշյա հեղափոխության հաղթանակից հետո: Մինչդեռ Սերժ Սարգսյանի օրոք Թաթոյանը մշտապես խուսափել է նման կտրուկ արտահայտություններից: Հիմա, փաստորեն, փորձում է ցույց տալ, թե ինքն իրոք պաշտպան է, այլ ոչ թե կիսապաշտպան:




Լրահոս