Քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է. ինչ է սպասվում թիվ մեկ բանտապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում ճամպրուկային վիճակ է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՔԿ նորանշանակ վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը սպասում է, թե իր մասով ինչ որոշում կկայացվի՝ արդյոք կշարունակի պաշտոնավարել, թե նոր իշխանությունը ցանկություն չի ունենա իր հետ համագործակցել:

Նաեւ լուրեր են շրջանառվում, որ չի բացառվում ՔԿ վարչության պետ նշանակվի Արմավիր ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նավասարդյանը նշեց. «Ես իմ գործն անում եմ, չգիտեմ, թե նման խոսակցությունները որտեղից են գալիս»:




Լրահոս