Մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո, մասնավորապես խոստացել էր ԱԱԾ տնօրենը:
ArmLur.am-ը ԱԱԾ լրատվական ծառայությունից փորձեց հետաքրքրվել` ինչ քայլեր են արվել խոստացված բացահայտումներն անելու ուղղությամբ, ովքեր են ապօրինի հարստացածները:
Ի պատասխան հայտնեցին` կատարվում է քննություն, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, առաջիկայում կներկայացվեն գործով այլ մանրամասներ: