Մարտունիում ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել է 3 հոգի, մեկը` անչափահաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Գեղհովիտ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Գրիշա Վ.-ն, 1994 թ. ծնված Զվեդա Խ.-ն և 2012 թ. ծնված Մոնիկա Վ.-ն:

Պարզվել է, որ նրանք մայիսի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրենց տան լոգարանում լողանալիս, ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս