Մարդու մարմինն աշխատում է առանց դադարի: Այն ամեն օր որոշակի ազդանշաններ է ուղարկում ձեզ, որոնց միջոցով կարող եք պարզել, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմում: healthyfoodstar.com-ը ներկայացրել է 5 կարևոր նշաններ, որոնք կարող են փրկել ձեր կյանքը:
Ատամները
Ատամնաբույժի այցելությունը, իհարկե, պարտադիր է լնդերի և ատամների առողջությունը պահպանելու համար: Սակայն ատամները կարող են օգնել նաև հայտնաբերել օրգանիզմի հնարավոր հիվանդությունները: Փաստորեն, բերանի խոռոչի անգամ ամենաաննշան փոփոխությունը կարող է սրտի հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և մարսողական խնդիրների նշան լինել: Մի անտեսեք ատամների և լնդերի փոփոխությունները և դիմեք բժիշկի:
Մարմնի քաշը
Քաշի ավելացումն ու կորուստը բնական երևութ է մեզանից շատերի համար: Դա կախված է սննդարար նյութերի ընդունումից, սթրեսից և ապրելակերպից: Այնուամենայնիվ, քաշի հանկարծակի կորուստն ու ավելացումը պետք չէ անտեսել: Եթե կարճ ժամանակահատվածում արագ քաշ եք հավաքել, դա կարող է լինել հորմոնալ խախտման, վահանաձև գեղձի խնդիրների և սրտի ու երիկամների հետ կապված խնդիրների նախանշան: Նույնը կարող ենք ասել քաշի հանկարծակի կորստի համար:
Մաշկ
Մաշկը մարդու մարմնի ամենամեծ օրգանն է: Օրական այն ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների, և այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ է կատարվում մաշկի վրա: Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո ստուգեք ձեր մաշկը: Եթե նկատում եք գոյացություններ, կետեր, մուգ գույնի հետքեր կամ մաշկի գունային փոփոխություն, դիմեք բժիշկի: Մաշկաբանի մոտ այցելելով՝ կարող եք մի քանի հիվանդություններ կանխարգելել:
Եղունգներ
Եղունգները ձեռքերի նրբագեղ զարդերն են, բայց դրանք կարևոր ֆունկցիա են կատարում: Եղունգների յուրաքանչյուր փոփոխություն կարող է որևէ հիվանդության նախանշան լինել: Եթե նկատել եք, որ եղունգները փոխել են իրենց գույնը, տեսքը, անպայման բժիշկի դիմեք:
Մեզը
Առավոտյան միզարձակումը կարող է շատ բան բացահայտել ձեր առողջակյան վիճակից: Փաստորեն, մեզը պարունակում է ձեր օրգանիզմի վիճակի վերաբերյալ նախանշանների ավելի քան 70%-ը: Ե՛վ գույնը, և՛ հոտը կարևոր նախանշաններ են: