«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում, ըստ որի մինչև 2018թ. հունվարի 1-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն վարչական տուգանքի վճարումից: Կառավարությունը այս փոփոխությունը բացատրում է երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմաններով, որի պատճառով վարչական ակտերի հասցեատերերը չեն կարողացել վճարել դրանք: Մեր տեղեկություններով խոսքը 13 մլրդ դրամ զիջման մասին է:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: