
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգին անցնելը, այսօր կառավարության հերթական նիստին նշեց, որ նախագահին առաջարկել է ազատել պաշտոնից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Փաշինյանը հավելեց, որ Մովսես Հակոբյանն այլ աշխատանքի կանցնի։
«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում»,-ասաց վարչապետը: