ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղվան Հովսեփյանի տեղակալն աշխատասենյակից հանել է Սերժ Սարգսյանի լուսանկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի նախարարի տեղակալ Արթուր Ղամբարյանն իր աշխատասենյակից հանել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Այս մասին նա այսօր նշեց լրագրողների հետ զրույցում:

«Նախկինում եղել է: Հանել եմ հրաժարականից հետո: Իմ աշխատասենյակում այժմ կախված են Պարույր Սևակի և Վազգեն Ա կաթողիկոսի նկարները»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահը:

Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելուն, ապա ՔԿ պաշտոնյան ասաց, որ չի ուզում, չի կախում: Ղամբարյանը պարզաբանեց՝ նպատակահարմար չի գտնում:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս