
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ և խնդրել դադարեցնել հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը: Միանում եմ պարոն Փաշինյանի խնդրանքին»,- գրել է Աղաջանյանը: