ArmLur.am-ի տեղեկություններով, այս պահին լարված իրավիճակ է Երևանի թիվ 141 մանկապարտեզում: Մենք տաղեկացանք, որ մանկապարտեզի անձնակազմի դաստիարակներից մեկը և նրա նախկին օգնականը բողոքի ցույց են անում` ընդդեմ տնօրենի: Նրանք տնօրեն Լուսինե Մատինյանի դեմ են բողոքում` նրան մեղադրելով ֆինանսական չարաշահումների և այլ անօրինականությունների մեջ: Մեր տեղեկություններով, քիչ առաջ մանկապարտեզ են ժամանել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Բողոքի ակցիային մեր տեղեկություններով մասնակցում են նաև մանկապարտեզի երեխաների ծնողները, որոնց մի մասը սակայն պաշտպանում է տնօրենին: Մենք տեղեկացանք, թե դաստիարակ Աննան է որոշել տնօրենի դեմ նման ցույց կազմակերպել և ինքն է բողոքում, սակայն ծնողների մեծ մասը կողմ է տնօրենին՝ ասելով, թե նա լավ է աշխատում: